Ռուբեն Հայրապետյան. «ՌՖՄ-ի ղեկավարները գիտեն, որ մենք գործել ենք օրենքի շրջանակներում»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները ռուսների հետ խաղում արձանագրած ոչ-ոքիի համար պարգևավճարներ չեն ստացել: Նրա խոսքերով` եթե Հայաստանի հավաքականը հաղթանակ տոներ այդ խաղում, խաղացողները շռայլ պարգևատրություն կստանային:
«Հաղթանակի համար մեր ֆուտբոլիստներին շատ բարձր պարգևավճար էր խոստացվել,- ՀՖՖ նախագահի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Նույնիսկ ավելին կստանային, քան այն 50 հազար դոլարը, որը ՌՖՄ-ն խոստացել էր իր խաղացողներից յուրաքանչյուրին, եթե թիմը 3 միավոր վաստակեր Երևանում: Չնայած սովորաբար ոչ-ոքիի համար ֆուտբոլիստները չեն պարգևատրվում, բայց այս անգամ մենք բացառություն արեցինք, քանզի տղաները խաղադաշտում լավ պայքարեցին»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բացատրել է նաև, թե ինչու ավելի քան 100 ռուս երկրպագուներ չեն կարողացել մարտի 26-ին մտնել մարզադաշտ և հետևել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը: Այս մասին հայտնում է championat.ru-ն:
«Հայաստան-Ռուսաստան խաղում ապօրինի ոչինչ չի եղել: Ռուս երկրպագուներն ուզում էին տեղավորվել այն տրիբունայում, որը նախատեսված էր հայ երկրպագուների համար, ուստի մենք նրանց բաց չենք թողել: Ռուսներին հատկացվել էր 1300 տոմս, և բոլոր այդ տեղերը հանդիպումից առաջ զբաղեցված էին: Պարզապես հայ ֆուտբոլասերներից ոմանք իրենց տոմսերը վերավաճառել են: ՌՖՄ-ի ղեկավարները գիտեն, որ մենք գործել ենք օրենքի շրջանակներում»,- ասել է Ռ. Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են