ԵՊՀ պատվիրակությունը Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում բարձրագույն կրթության զարգացման, Հայաստանի ևԱրցախի մայր բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, երկրի ղեկավարը կարևորել է Երևանի պետական համալսարանի հետ կապերի խորացման ևմեր հանրապետության կյանքում նրա ընդգրկվածության շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության ևգիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: