Հայ երեխաներն անվճար կվիրահատվեն Եվրոպայում. Երևանում են գերմանացի բժիշկները
Այս օրերին Հայաստանում են գերմանացի մի խումբ բազմապրոֆիլ բժիշկներ, որոնք այցելելով մարզեր, բուժզզնության կենթարկեն հայ երեխաներին, իսկ շտապ վիրահատության կարիք ունեցողներին իրենց հետ կտեղափոխեն Եվրոպա` անվճար վիրահատելու նպատակով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կամակերպությունից, որն էլ Հայաստանում համագործակցում է գերմանացի բժիշկների հետ:
Պարզեցինք, որ սա առաջին տարին չէ, ինչ նման ակցիա է կազմակերպվում: Լինելով մարզերում, գերմանացի մասնագետները, ընդ որում ինչպես արդեն նշեցինք, բազմապրոֆիլ բժիշկները, ծանոթանում են հիվանդ երեխաների էպիկրիզներին և ըստ այդմ էլ որոշում է կայացվում:
Այլ կերպ ասած` նախապես մասնագետները տեղյակ չեն լինում, թե ո՞ր երեխան ի՞նչ խնդիր ունի տվյալ համայնքում:
Օրինակ, վաղը գերմանացի բժիշկները կլինեն Գյումրիում, հաջորդ օրը` Գորիսում, իսկ ահա չորեքշաբթի օրն արդեն երևանցի երեխաները բուժզննության կենթարկվեն նրանց կողմից:
Նշենք, որ նման ակցիա բացի Հայաստանից, իրականացվում է մի շարք այլ երկրներում ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան