Ադրբեջանցի պատգամավորն իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը «ոչխարի հոտ» է համարում
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլըն երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը «ոչխարի հոտ» է անվանել:
«Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ այլևս չի երկրպագում հավաքականին, քանի որ այնտեղ ոչ տեխնիկա կա, ոչ էլ մարտավարություն:
«Ամոթալի վիճակ է ստեղծվել: Լավ կլինի, որ հավաքականն ընդհանրապես չերևա միջազգային հրապարակում, որպեսզի ամեն անգամ չխայտառակի ադրբեջանական ժողովրդին: Իր անկարողությամբ հավաքականը վերածվել է «ոչխարի հոտի»,- ասել է նա:
Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի նախկին երկրպագու պատգամավորը դժգոհել է, որ թեև պետությունը մեծ փողեր է ծախսում հավաքականը պահելու և մարզելու վրա, անգամ մարզիչ է հրավիրել արտասահմանից` վճարելով շատ բարձ աշխատավարձ, սակայն թիմը ոչ մի խաղում քիչ թե շատ տանելի մակարդակի ֆուտբոլ չի խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են