Պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին
ՀՀ պաշտպանության նախարարությունում երեկ կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամների հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ու պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամները պաշտպանության նախարարին են ներկայացրել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրենց նվաճումները ի սպաս դնել պետության պաշտպանական կարողությունների զարգացման գործին:
Կարևորելով բարձր տեխնոլոգիական նվաճումների ներդրումը պաշտպանական համակարգում` Սեյրան Օհանյանը նշել է. «Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, որը կարող է էապես բարձրացնել մեր բանակի կարողություններն ու մարտունակությունը, սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` նորարարական ձեռքբերումների հետ»:
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռքբերվել հետագա աշխատանքները շարունակել առանձին աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է