Facebook-ին դատի են տվել
Ամերիկյան Freedom Watch իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Լարրի Քլեյմանը դատի է տվել Facebook-ին ու նրա գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին` պահանջելով 1 մլրդ ԱՄՆ դոլար իբրև փոխհատուցում այն բանի համար, որ սոցիալական ցանցից ժամանակին չի հեռացվել հրեաներին ոչնչացնելու կոչերով լի էջը:
РБК-ի տեղեկությունների համաձայն, դատական առաջին լսումները նշանակվել են հուլիսի մեկին:
Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա Լ.Քլեյմանը հայտարարել է, որ Facebook-ը միտումնավոր ձգձգել է «Երրորդ ինտիֆադա» էջի հեռացումը, որպեսզի ավելացնի ցանցից օգտվողների թվաքանակը Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների շնորհիվ:
Էջը հեռացվել է սոցիալական ցանցից Իսրայելի տեղեկատվության նախարարի` Մ.Ցուկերբերգին ուղղված հորդորից հետո, երբ լի էր հրեաներին ոչնչացնելու բազմաթիվ մեկնաբանություններով ու անգամ տեսաձայնագրություններով: Այդ պահի դրությամբ դրանում գրանցված էր ավելի քան 500 հազար մասնակից:
Ինչ վերաբերում է Facebook-ի ադմինիստրացիայի արձագանքին, ապա, ըստ նրանց, անկախ այն բանից, որ էջի անվանման մեջ առկա էր «ինտիֆադա» բառը, հորդորները խաղաղ ցույցերին էին միտված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է