ՀՀ նախագահը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներեցության խթանման հարցերը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները:
Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հանրապետության ղեկավարը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներցության խթնաման հարցեր, ինչպես նաև ՀՀ տնտեսության ճյուղերում Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումների կիրառման խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան