Ատոմակայանում անսարքություն կա
Չեխական «Դուկովանա» ատոմակայանի ղեկավարությունը որոշում էկայացրել դադարեցնել չորրորդ էներգաբլոկի աշխատանքները, ինչի մասին հայտարարել է ատոմակակայանի մամլո քարտուղար Պերտ Սպիլկան:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, օդափոխիչ խողովակում առկա անսարքությունը հայտնաբերվել է հինգշաբթի, սակայն որքա՞ն կտևեն վերանորոգման աշխատանքները, պարզ կդառնա միայն ստույգ ուսումնասիրելուց հետո: Միևնույն ժամանակ ատոմակայանի ղեկավարությունը հավաստիացրել է, որ որևէ վտանգ չկա և իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է:
Մինչդեռ իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռադիոակտիվ հեղուկի արտահոսք, այդուհանդերձ տեղի է ունեցել, թեպետ և չնչին քանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա