Ալիևին կհանձնեն, ինչպես հանձնեցին Մուբարաքին և Քադաֆիին
«Новое Время»-ն գրում է. «Երբ ժողովուրդները ճահճացած ռեժիմներից ազատվելու կամք են ցուցաբերում, ոչ մի հզոր գերտերություն չի կարող փրկել բռնապետին: Եգիպտոսն ու Թունիսը վերը նշված մտքի վառ օրինակն են. ԱՄՆ-ը չփրկեց Հոսնի Մուբարաքին, որի քաղաքականությունը ձեռնտու էր և´ Միացյալ նահանգներին, և´ Իսրայելին: ԱՄՆ-ը փաստացի հրաժարվեց տարիներ շարունակ տարվող քաղաքականությունից և հանձնեց «եգիպտական փարավոնին»:
Ինչ վերաբերում է Լիբիայի բռնապետ Քադաֆիին, ապա նրան չփրկեց նույնիսկ Կրեմլը: Այս համատեքստում Բաքվի սուլթանի համոզվածությունը, թե Եվրոպայի հետաքրքրվածությունը նավթով ու գազով կարող է փրկել իրեն, մեղմ ասած, անհիմն է: Քաղաքական բոլոր տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողներն առանց վարանելու կհանձնեն Իլհամ Ալիևին, եթե այդ քայլը շահավետ համարեն իրենց համար: Իլհամ Ալիևին հանձնելու հավանականությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ երկրում գնալով ուժգնանում է ժողովրդական ցասումն ու դժգոհությունները, այլ նրանով, որ Իլհամ Ալիևի պահվածքը գրեթե չի տարբերվում Քադաֆիի պահվածքից:
Երբ ռազմատենչ Քադաֆին զգաց, որ իր գահը վտանգված է, սկսեց սպառնալիքներ հնչեցնել առ այն, որ կմիանա «Ալ-Քաիդային» և կվերացնի Միջերկրական ծովով անցնող ցանկացած քաղաքացիական և ռազմական տրանսպորտային միջոց: Հայկական քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Ադրբեջանից: Հարկ է նկատել, որ Քադաֆիի հայտարարությունները ոչ թե կանգնեցրին, այլ խթանեցին նրա դեմ արևմտյան դաշնակիցների կողմից իրականացվող ռազմական գործողությունները: ալիևյան ռեժիմն այնքան է սովորել անպատասխանատվության, որ մոռացել է անգամ միջազգային հասարակությանը հաշվետու լինելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան