Հայաստանի առաջատար պրովայդերների եռյակ՝ Beeline , Orange և Vivacell-MTS
«Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերի համատեղ հրապարակած «Ինտերնետը Հայաստանում» վեցերորդ զեկույցի համաձայն, Հայաստանի առաջատար պրովայդերը Beeline ընկերությունն է, որը ձմռան ընթացքում կտրուկ առաջընթաց է գրանցել:
2010թ.-ի դեկտեմբեր ամսի արդյունքներով, 2010թ.-ի նոյեմբերի համեմատությամբ, Beeline-ի մասնաբաժինն աճել է 1.28 տոկոսային կետով և կազմել 41.52%: Այս տարվա հունվարին 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 1.77 տոկոսային կետ, և արձանագրվել է 43.29% ցուցանիշ, իսկ փետրվար ամսին, հունվարի համեմատ, արձանագրվել է 0.85 տոկոսային կետ աճ, և Beeline-ի մասնաբաժինն հասել է 44.14%-ի:
Դեկտեմբերի սկզբին Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության շրջանակում առաջարկվող փաթեթների արագությունների զգալի ավելացումն առաջատարին հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել հաճախորդների մեծ քանակը, այլ ներգրավել զգալի քանակով նոր հաճախորդներ:
Երկրորդ հորիզոնականում Orange-ն է: Դեկտեմբերին երրորդ բջջային օպերատորի մասնաբաժինը կազմել է 18.38% (+0.58 տոկոսային կետ), հունվարին` 19.67% (+1.29), փետրվարին` 18.58% (-1.09): Փետրվարին, վերջին 12 ամիսների ընթացքում առաջին անգամ, արձանագրվում է Orange-ի մասնաբաժնի ցուցանիշի նվազում, սակայն դա միայն Ամանորյա տոների հետևանք է: Փետրվար և նոյեմբեր ամիսների տվյալների համեմատությունը (+0.78 տոկոսային կետ) ցույց է տալիս, որ Orange-ին հաջողվում է աճի բավականին արագ տեմպ պահպանել և մնալ բջջային ինտերնետի բացարձակ առաջատար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: Դեկտեմբեր` 9.58% (-0.44), հունվար` 10.19% (+0.61), փետրվար` 9.1% (-1.09): Vivacell-MTS-ի մոտ ևս տեսնում ենք Ամանորյա տոների «հետքը», սակայն, ի տարբերություն Orange-ի, Vivacell-MTS-ի մոտ նոյեմբեր-փետրվար ամիսների ընթացքում արձանագրվել է անկում` 0.92 տոկոսային կետ: Չնայած անկմանը`Vivacell-MTS-ի շարունակական ներդրումները բջջային ինտերնետի ոլորտում խոսում են այն մասին, որ ժամանակի ընթացքում ընկերությանը կհաջողվի նոր հաջողություններ արձանագրել:
Մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և չորրորդ տեղում է հայտնվել Ucom ընկերությունը: Ucom-ի ցուցանիշներն աճել են ձմռան բոլոր երեք ամիսների ընթացքում: 2010թ.-ի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Ucom-ի մասնաբաժինը կազմել է 5.53% (+0.3 տոկոսային կետ), հունվարին` 5.71% (+0.17 տոկոսային կետ) և փետրվարին` 6.31% (+0.6 տոկոսային կետ):
Չորրորդից հինգերորդ հորիզոնական է նահանջել ADC-ն: Վեցերորդ հորիզոնականում է Arminco-ն, յոթերորդ տեղում ՝ Cornet-AM-ը,
Ութերորդում՝ iCON ընկերությունը: Իններորդ և տասներորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են GNC-Alpha-ն և Bionet ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան