Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում կրթական ճգնաժամ է առաջացել
Ադրբեջանի կրթության նախարարությունը 01.04.2011 թ-ի որոշումով դադարեցրել է 2000 թ-ին երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրով, ադրբեջանցի շրջանավարտների` Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար քննություններին մասնակցելու գործառույթները:
«Ենի Մուսավաթ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է թուրքական «haberiniz.com» կայքը, որտեղ ասվում է, որ ադրբեջանական կողմը դժգոհել է, որ Թուրքիան միակողմանիորեն փոխել է թուրքական բուհեր ընդունելության քննությունների կարգն ու Ադրբեջանի շրջանավարտների համար նախատեսված մասնագիտությունների ցանկն ու առաջարկել Ադրբեջանի շահերին չհամապատասխանող մասնագիտություններ և համալսարաններ:
Ադրբեջանի կրթության նախարարությունը թուրքական կողմի այդ քայլը միջպետական համաձայնագրին հակասող է համարել և դրա հետ կապված` 09.03.2011 թ-ին բողոք ներկայացրել Բաքվում Թուրքիայի դեսպանատուն: Այդ բողոքին որևէ պաշտոնական պատասխան չի տրվել: Ադրբեջանը դադարեցրել է ադրբեջանցի դիմորդների` Թուրքիայի համալսարաններ փաստաթղթեր ընդունելու գործառույթները:
«Ենի Մուսավաթ»-ը հայտնում է, որ թուրքական կողմի այդ որոշումը այժմ հարցականի տակ է դրել Ադրբեջանում Թուրքիայի կողմից բացված լիցեյների, դպրոցների հետագա ճակատագիրն ու դրանց շրջանավարտների` Թուրքիայում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին