ՏՀՏ հայ մասնագետները հունիսի 9-10-ը Բուխարեստում կմասնակցեն CONNECT ֆորումին
Այս տարի հունիսի 9-10 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա Սևծովյան ավազանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների ծառայությունների առաջին համագործակցության CONNECT ֆորումը:
Այս մասին Panorama.am- ին տեղեկացրեց UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը:
«Ֆորումն իրենից ներկայացնում է B2B միջոցառում և կազմակերպվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Սևծովյան ավազանի Առևտրի և Ներդրումների ծրագրի կողմից (UNDP BSTIP): Ֆորումին կմասնակցեն մոտ 100 ընկերություններ 12 երկրներից (Armenia, Romania, Albania, Azerbaijan, Bulgaria, Georgia, Greece, Moldova, Russia, Serbia, Turkey and Ukraine), պետական մարմինների ներկայացուցիչներ»,- նշեց Վահան Հովսեփյանը:
CONNECT ֆորումի շրջանակներում նախատեսվում է հայկական պատվիրակության հանդիպումներ ռումինական առաջատար ՏՀՏ ընկերությունների, ոլորտը կարգավորող պետական մարմինների, ինչպես նաև հայտնի հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուքչյանի հետ, որը համարվում է ռումինական ՏՀՏ ոլորտի ակնառու աջակիցներից մեկը:
Հայկական պատվիրակությունը կմեկնի Բուխարեստ սույն թվականի հունիսի 8-ին և կվերադառնա Երևան հունիսի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան