Մայրության և գեղեցկության օրը կնշվի նաև Մոսկվայում
Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության օրը, Մոսկվայի «Երևան Պլազա» կենտրոնում տեղի կունենա երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը:
Այս մասին տեղեկացանք «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ: Դրանց թվում է նաև աշխարհահռչակ հայ նկարիչ Արիստակես Մանուկյանի հանրահայտ «Կոմիտաս» նկարը:
Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 24-ը և բաց կլինի ամեն օր ժամը 10:00-22:00-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին