Պոլիէթիլենային տոպրակներից կամ շշերից տարեկան սատկում է 1 մլն թռչուն
«Պոլիէթիլենային տոպրակները մեծ վնաս են պատճառում բնությանը, քանի որ դրանք բնության մեջ քայքայվում են 100-200 տարվա ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը:
Նա նշեց որ առաջին անգամ պոլիէթիլենային տոպրակաները սկսվել են կիրառվել ԱՄՆ-ում 1950-1960-ական թվականներին: Նրա խոսքով, քանի որ պոլիէթիլենային տոպրակաները շատ հարմար են եղել կիրառման համար, դրանք շատ շուտ տարածվել են ամբողջ աշխարհով մեկ:
«Որոշ փորձագետների հաշվարկներով արդեն 2002 թվականին աշխարհում միջին հաշվով 4-5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է արտադրվում»,- հավելեց նա:
Գ. Գաբրիելյանի խոսքով, պոլիէթիլենային տոպրականերն իրենց քիմիական բաղադրությամբ կարող են տարբերվել, դրանցից բնության համար մեծ վտանգ է ներկայացնում ամենացածր խտություն ունեցողները, որոնք շատ թեթև ու շատ էժան են: «Դրանք վտանգ են ներկայացնում բնության համար, քանի որ շատ թեթև լինելու պատճառով վերամշակող ընկերություններին ձեռնտու չէ հավաքել վերամշակելու համար»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով, քանի որ պոլիէթիլենային տոպրակները բնության մեջ չեն քայքայվում, գետերի մեջ թափվելով` լցվում են Համաշխարահային օվկիանոս: Գ. Գաբրիելյանի հայտնեց, որ որոշ տվյալների համաձայն Համաշխարահային օվկիանոս է հասնում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի հիմնական մասը պոլիէթիլենային տոպրակներ կամ շշեր են:
«Պոլիէթիլենային տոպրակները կամ շշերը օվկիանոսում շատ մեծ վտանգ են պատճառում ձկներին և թռչուններին: Կենդանիները, համարելով դրանք որպես սնունդ, ընդունում են: Որոշ փորձագետների հաշվարկով պոլիէթիլենային տոպրակներից կամ շշերից տարեկան սատկում է շուրջ 1 մլն թռչուն և 100 հազար ծովային կաթնասուն»,- ասաց Գրետա Գաբրիելյանը:
Նրա խոսքով, ամբողջ աշխարհում այժմ իրականացվում են տարբեր ծրագրեր պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան