Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է արգենտինական դատարանի ընդունած Հայոց ցեղասպանության մասին որոշումը
Անցած շաբաթ Արգենտինայի դաշնային դատարանը բավարարել էր հայազգի Գրիգորի Հայրապետյանի հայցն ընդդեմ Թուրքիայի: Գրիգորի Հայրապետյանը 2000թ. դիմել էր արգենտինական դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիային` 100 տարի առաջ անհետ կորած իր 50 ազգականների ճակատագրի համար:
Թուրքական «Հյուրիյեթի» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել արգենտինական դատարանի որոշումը դատապարտող հայտարարությամբ:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ նման զարգացումները չեն կարող ծառայել Թուրքիա- Հայաստան հարաբերությունների կարգավորման, թուրքերի և հայերի` անցյալը միասին գնահատելու ու երկու ժողովուրդների միջև եղած երբեմնի բարեկամությունը վերականգնելու ջանքերին: