ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր հետվճարային սակագնային պլան` «Անձնական»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` «Անձնական» հետվճարային սակագնային պլանը:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, նման սակագնային պլան առաջին անգամ է ներկայացվում հայաստանյան շուկայում: Այն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը:
Այս ծախսարդյունավետ սակագնային պլանը բաժանորդներին տրամադրում է րոպեներ` ներցանցային, դեպի քաղաքային ցանց և այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ ինտերնետ թրաֆիկի բավականին մեծ ծավալ, ինչպես նաև մեծ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
Այսպիսով` 10000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր, 200 SMS և 200 ՄԲ ինտերնետ:
Այս սակագնային պլանը հատկապես հարմար է ակտիվ կենսաձևի մարդկանց համար, ովքեր ցանկանում են խոսել` առանց հաշվի մնացորդի մասին անհանգսատալու:
Տեղական զանգեր դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 35
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան 25
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր 35
Դեպի 374 97 բջջային ցանց 35
Դեպի 374 47 քաղաքային ցանց 35
SMS դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 5
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 10
Այլ ուղղություններով 20
MMS դրամ/MMS
Տեղական 15
Դեպի էլ. փոստի հասցե 15
Միջազգային
ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) 15
Ինտերնետ դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը 30
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա