Խորեն Գևորն ապրիլի 9-ին կմենամարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար
Ապրիլի 9-ին գերմանական Մագդեբուրգում հանրաճանաչ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը կմենամարտի WBO-ի վարկածով երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այս մասին գրում է fightnews.com-ը:
Սկզբում որոշված էր, որ Շտիգլիցը կոչման պաշտպանության մարտի փոխարեն միասնական մենամարտ կանցկացնի WBA-ի վարկածով չեմպիոն Դմիտրի Սարտիսոնի հետ, սակայն վերջինս մի քանի օր առաջ վնասվածք է ստացել:
Խորեն Գևորը, իր հերթին, ապրիլի 16-ին պետք է հանդիպեր միջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Մեթյու Մակլինի հետ, սակայն այդ մենամարտը նույնպես չեղյալ է հայտարարվել: 31-ամյա Գևորը 3 անգամ փորձել է նվաճել չեմպիոնի կոչումը, սակայն բոլոր դեպքերում էլ պարտություն է կրել: Հուսանք, որ չորրորդ փորձը հաղթական կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան