Ա.Աշոտյանի դեղատոմսը կոռուպցիայի դեմ` գումար տալու փոխարեն վզակոթին է պետք հասցնել
«Արդեն հաջորդ տարվանից բուհերի ռեկտորները պարտադիր կերպով իրենց տարեկան հաշվետվություններում կներկայացնեն նաև հակակոռուպցիոն պայքարի շրջանակում իրականացրած գործողությունները»,- արձագանքելով Panorama.am-ի հարցին, նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
2010թ-ի դեկտեմբերի 30-ին ԿԳՆ-ն ընդունել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքատի 2010-11թթ. Միջոցառումների համալիր ծրագիրը» և ռեկտորներին վերաբերող նորմը, ինչպես նշեց նախարարը, տեղավորվում է հենց այդ ծրագրի գաղափարախոսության մեջ:
Անդրադառնալով մեր այն հարցին, իսկ ոլորտի կոնկրետ ո՞ր հատվածն է ավելի կոռումպացված` հանրակրթական, թե բուհական հաստատությունները, Ա.Աշոտյանը նշեց, թե չի սիրում, երբ սպորտային մոտեցում է լինում խնդրին, քանի որ կոռուպցիան, ի վերջո, կոռուպցիա է` որ բնագավառի մասին էլ խոսքը վերաբերի. «Հայաստանի կրթական կոռուպցիան շատ յուրահատուկ է` շատերը գիտեն ո՞վ, որտե՞ղ և ինչքա՞ն գումար է վերցնում, սակայն այդ ամենը հիմնված է ասեկոսեների վրա»:
Սակայն, ըստ նրա, բոլոր հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր կոռուպցիան, որի արձագանքը բոլորիս հասնում է այսպես կոչված «փչացած հեռախոսի» շնորհիվ, այդուհանդերձ ունի իր առանձնահատկությունները:
Հարցվածների գերակշիռ մասը հստակ ասում է` այո, Հայաստանի կրթական համակարգը կոռումպացված է, բայց առկա կոռուպցիայի մասին մեծ մասը լսել է և միայն չնչին հատվածն է, որ առնչվել է դրան. «Այսինքն, կոռուպցիոն գործողությունների մեջ մասնակից քաղաքացիների թիվը, որոնք հաստատում են, որ առնչվել են դրան, մի քանի անգամ ավելի պակաս է, քան այն մարդկանց, որ ուղղակի լսել են այդ մասին»,- տեղեկացրեց Ա.Աշոտյանը:
Ինչպես միշտ, նախարարը ընդգծեց` կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքներ չենք արձանագրի, քանի դեռ հասարակության մենթալիտետում փոփոխություններ չկան, քանի դեռ ծնողը համաձայն է իր երեխայի կրթություն չստանալու համար դիմաց գումար վճարել վզակոթին հասցնելու փոխարեն, կունենանք այն, ինչ ունենք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին