Ա. Մինասյան «Գյուղատնտեսության ոլորտն այսօր մատնված է անգործության և անուշադրության»
Ինչո՞ւ է գյուղվարկավորման միջին տոկոսադրույքն այսօր 17-19% և ավելի բարձր է քան, օրինակ, արդյունաբերական վարկերի տոկոսադրույքը։
Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի փոխանցմամբ, այս թվերը ձևավորվում են հաշվի առնելով մի շարք գործոններ։
«Գյուղվարկավորման տոկոսադրույք ձևավորելուց պետք է դիտարկել ռեսուրսավճարը, ադմինիստրատիվ ծախսերը և ռիսկի ծախսը։ Ի տարբերություն այլ ռիսկերի, գյուղատնտեսությունում կան ռիսկեր, որոնք բանկերը չեն կարող գնահատել, օրինակ կլիմայական ռիսկը։ Դրա համար գործում են ապահովագրական մեխանիզմներ։ Գյուղվարկի ռիսկայնությունը բարձրացնում է նաև ենթակառուցվածքների բացակայությունը, օրինակ գյուղտեխնիկան այսօր գրավ չի կարող հանդիսանալ։ Գրավի իրացվելիությունը նույնպես խնդիր է ։
Եթե այս խնդիրները լուծվեն գյուղվարկավորման հարցը կհեշտանա»,- նշեց բանկերի միության նախագահը։
Աշոտ Օսիպյանի փոխանցմամբ, անցյալ տարվա տվյալներով, գյուղվարկերի ծավալն աճել է 19% -ով։ Այս հարցում ակտիվություն գրանցվել է Արմավիրում, Արարատում և Կոտայքի մարզում։ Դեռևս թերզարգացած են Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը։
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, կառավարության ներկա ծրագրերի փիլիսոփայության մեջ գյուղոլորտը տեղ չունի։ «Գյուղատնտեսության ոլորտն այսօր մատնված է անգործության և անուշադրության։ Այստեղ կարևոր է նաև ֆինանսական շուկայի զարգացվածության հարցը։ Ֆինանսական շուկան զարգացած չէ և միտումները թույլ չեն տալիս մտածելու, որ առաջիկայում կունենանք զարգացած ֆինանսական շուկա։ Խնդիրը նաև պետական կարգավորման համակարգում է։ Բանկը պետք է խնդրի գյուղացուն, ոչ թե հակառակը։ Կառավարման համակարգի փոփոխության լուրջ անհրաժեշտություն կա»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա