Սանկտ-Պետերբուրգ. Ադրբեջանցիները գործարար հայրենակիցներին տարել են քաղաքից դուրս, ծեծի ենթարկել
Սանկտ-Պետերբուրգում ադրբեջանցի հանցավոր խմբավորումը, որը զբաղվել է թալանով, շորթումով, ավազակային հարձակումներով և գողություններով ձերբակալվել է իր հայրենակիցներին թալանելու և բռնությունենրի ենթարկելու համար: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, հանցագործները համոզված են եղել որ տուժածները չեն բողոքի ոստիկանությանը այն պատճառով, որ հայրենակիցներ են:
Հանցագործ ադրբեջանցիները գործարար հայրենակիցներին առաջարկել են բիզնեսին «տանիք» լինել որի դիմաց պետք է վերջիններս վճարեն, սակայն մերժումը հանցագործների կողմից չի ընդունվել:
Փոխարենը գործարար հայրենակիցներին տարել են քաղաքից դուրս ծեծի ենթարկել, սպառնացել սնանկացմամբ ու վրեժխնդրությամբ: Հանցագործները ձերբակալված են: