Բ. Ասատրյան «Բանկային համակարգը պատրաստ չէ աշխատել գյուղի հետ»
Մակրոտնտեսական ներկա վիճակի և մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկեցին տնտեսական ոլորտի մասնագետները։
ԿԲ նախկին նախագահ, վարկային կազմակերպության ղեկավար Բագրատ Ասատրյանի փոխանցմամբ, Հայաստանում մինչև 1991 թվականը վարվում էր ագրարային որոշակի քաղաքականություն, մինչդեռ 1991 թվականից հետո գյուղատնտեսությունը մատնվեց մոռացության։ Այսօր արդեն ոլորտի լուրջ խնդիրներից մեկը վարկավորման տոկոսադրույքի հարցն է։
«Հայաստանի բնակչության մեկ երրորդը բնակվում է գյուղում, այստեղ կենտրոնացած է նաև մեծ թվով աշխատուժ։ Անցյալ տարվա տվյալներով գյուղը արտադրել է 1.6 մլրդ դոլարի արտադրանք, այսինքն յուրաքանչյուրին բաժին է ընկնում 3000 դոլարի արտադրանք։ Նման պայմաններում այս ոլորտում առաջնայինը զբաղվածության խնդիրն է»,- նշեց Բագրատ Ասատրյանը։
Բանախոսի փոխանցմամբ, այսօր ոլորտի լուրջ խնդիրը նախ զբաղվածության հարցն է, ապա վարկավորման տոկոսադրույքի հարցը։
«Ընդհանրապես վարկավորման տոկոսադրույքի խնդիրը հավերժական խնդիր է։ Պետք է սկսել ոչ թե վարկավորման կամ տոկոսադրույքի, այլ զբաղվածության խնդրից։ Խնդիրը գյուղատնտեսության անարդյունավետության մեջ է։ Եվ ներկա պայմաններում բանկային համակարգը պատրաստ չէ աշխատել գյուղի հետ »,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա