Գ. Մինասյան. Ներքին գները կարգավորելու համար իշխանությունը մի շարք լայնածավալ միջոցառումներ է իրականացրել
«Բարձր գնաճի պատճառներից մեկը միջազգային շուկայում ապրանքների գների բարձրացումից առաջացող նույնքան բարձր գնաճային ճնշումներն են: Այս փաստը բազմիցս հաստատել են մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Նրանց կանխատեսումներով, այսպիսի գնաճային ճնշումները աշխարհի բոլոր երկրներում շարունակվելու են մինչև ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ավարտը»,- անդրադառնալով երկրում նկատվող գնաճի մակարդակը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, 2010 թվականին Հայաստանն ունեցավ տնտեսական լուրջ` 14,5% անկում գյուղատնտեսության բնագավառում, ինչը զգալիորեն խորացրեց գնաճային ճնշումները:
«Մենք ոչինչ չենք կարող անել միջազգային իրավիճակի կամ համաշխարհային շուկաներում առաջացած գների վրա ազդելու համար: Իսկ ներքին իրավիճակը շտկելու, ներքին պայմանները բարելավելու, ներքին գները կարգավորելու համար իշխանությունը մի շարք լայնածավալ միջոցառումներ է իրականացրել»,- ընդգծեց Գ. Մինասյանը:
Ըստ խորհրդարանականի՝ արդեն հստակեցվել են մեխանիզմները, և որոշվել են այն չորս առևտրային բանկերը, որոնց միջոցով վարկավորվելու են գյուղացիական տնտեսությունները:
«Տրամադրվելու են աննախադեպ ցածր տոկոսադրույքներով վարկեր: Եթե մինչ այժմ գյուղացին արտարժութային վարկեր էր ստանում 24% միջին տոկոսադրույքով և լրացուցիչ ռիսկեր էր ստանձնում, ապա հիմա գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են 14%-անոց վարկեր, որոնց 4%-ը պետությունը սուբսիդավորելու է»,- տեղեկացրեց պատգամավորը՝ հավելելով, թե բոլոր գյուղացիական տնտեսությունները գործնականում կարող են ստանալ 10%-անոց վարկեր, ինչը էականորեն կթեթևացնի գյուղատնտեսության խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա