Բ. Սահակյան. Հյուսվածքաբանական լաբորատորիայում լուրջ անելիքներ կան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան և հանդիպել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հաստատության գործունեության և առկա հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բժշկական ուսումնարանը կարևոր դերակատարություն ունի Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում և պետությունը համալիր միջոցառումներ կիրականացնի նրա շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավման և որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ:
Նույն օրը Նախագահն այցելել է նաև ԼՂՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերի հյուսվածքաբանական լաբորատորիա և ծանոթացել նրա պայմաններին:
Բակո Սահակյանը նշել է, որ այստեղ նույնպես կան լուրջ անելիքներ` հիմնարկի գործունեությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան