Ընտրվել է 32 երեխա, որոնք կմեկնեն Եվրոպա անվճար վիրահատվելու
Ինչպես արդեն նշել էինք, անցնող շաբաթում Երևանում էին գտնվում Եվրոպայից ժամանած մի խումբ բժիշկներ, որոնք «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կամակերպության հետ համատեղ արդեն 20-րդ տարին է իրականացնում են հատուկ ակցիա` բուժհետազոտությունների արդյունքում ընտրվում են երեխաներ, որոնց առողջական խնդիրներին Հայաստանում հնարավոր չէ լուծում տալ: Երեխաները համապատասխան զննումն անցնելուց հետո մեկնում են վիրահատության Եվրոպայի լավագույն կլինիկաները.
«Եթե դրական ելք չունենային այդ վիրահատությունները, մեր գործունեությունն արդարացված չէր լինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց հկ-ի նախագահ Վարուժան Սեդրակյանը:
Երեկ ողջ օրվա ընթացքում կազմակերպության Երևանի գրասենյակում բազմապրոֆիլ մասնագետները զննել են առողջական խնդիրներ ունեցող մոտ 100 երեխայի: Իսկ նախորդ օրերին նրանք եղել են Գորիսում և Գյումրիում, սակայն ինչպես նշեց նախագահը, զննել են երեխաների նաև այլ մարզերից, այդ թվում նաև Արցախից:
«Ընտրվել է տարբեր պաթոլոգիաներով 32 երեխա , որոնց տվյալներն արդեն տեղում մանրակրկիտ կուսումնասիրվեն ու, եթե վիրահատության անհրաժեշտությունը սուր լինի, ապա արդեն օգոստոսին երեխաները կմեկնեն Եվրոպա»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը: Ի դեպ, երեխաները մեկնում են Գերմանիա, որտեղից էլ Հայաստան էին ժամանել բժիշկները, սակայն վիրահատություններն իրականացվում են Եվրոպայի այլ պետությունների կլինիկաներում` Բելգիայում, Հոլանդիայում և այլն:
Եվրոպայում մինչև 14 տարեկան երեխաներին արվող վիրահատություններն անվճար են, մինչդեռ Հայաստանում միայն մինչև 7 տարեկան երեխաներին են անվճար վիրահատում: Սակայն, կրկնեց Վ.Սեդրակյանը, միայն այդ պատճառով չէ, որ հայ երեխաները վիրահատվում են արտերկրում:
Հկ նախագահը թվարկեց այն պաթոլոգիաները, որոնք վիրահատման ենթակա են Եվրոպայում:
«Դրանք տարբեր են` սկսած ներքին օրգանների, գլխուղեղի, սրտի հիվանդություններից, մինչև սեռական փոփոխություններ ենթադրող վիրահատություններ»:
Անցած տարիների ընթացքում արդեն 225 հայ երեխա է վիրահատվել ծրագրի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան