Բացվեց «Մարդը և տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը
Այսօր տեղի է ունեցել «Մարդը և տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի աշտոնական բացումը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը (ՀՖՄ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ) և ՀԱՅՓՈՍՏ ընկերությունը: Այս մասին տեղեկացանք «Սինոփսիսի Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից:
«Շնորհավորում եմ բոլոր ֆիլատելիստներին «Մարդը և տիեզերքը» հանրապետական ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Հայկական ֆիլատելիան ունի հարուստ և բարի ավանդույթներ՝ միջազգային և հանրապետական ցուցահանդեսների կազմակերպման առումով: Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը մի նոր էջ կբացի Հայաստանում ֆիլատելիայի զարգացման համար», - ասել է Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Արդեն որերորդ անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ) ՀՖՄ ի հետ համատեղ իրականացնում է հանրապետական և միջազգային նշանակության ցուցահանդեսներ, որոնց հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում ֆիլատելիայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը: Նամականիշների՝ որպես պետության խորհրդանիշներից մեկի մասին իրազեկության բարձրացումը կարևորագույն գործոն է երիտասարդության արժեքային համակարգի ձևավորման մեջ», - ասել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք և պատվավոր հյուրեր: Ցուցահանդեսը կգործի մինչև 13-ը: