Կ. Վարդանյան «Ակնկալում ենք ստեղծել նոր տեխնոլոգիական համալսարան»
Այսօր մեկնարկած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ 11-րդ Համագումարի մասնակիցներն այն կարծիքն էին հայտնում, որ ՏՏ ոլորտում թեև հաջողություններն ակնառու են, սակայն դեռևս ոչ բավարար:
ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի համոզմամբ, հետագա զարգացումներում իրենց կօգնի նաև տեղեկատվական ու հեռահաղորդակցման ոլորտի հետագա զարգացման նորացված ռազմավարությունը:
«Ակնկալում ենք ստեղծել նոր տեխնոլոգիական համալսարան, որը կձևավորվի պոլիտեխնիկի հիման վրա և հույս ունենք, որ 10 տարի հետո կունենանք Հայաստանում գոնե 100-յակի մեջ մտնող լավագույն տեխնոլոգիկան համալսարաններից մեկը: Հատուկ ուզում ենք խթանված լինի տեխնոլոգիական ձեռներեցությունը: Կա նաև նպատակ տեխնոլոգիկան ընկերությունների քանակը մոտական 8 տարվա մեջ հասցնել 1000-ի, այսօր դրանք 300-ն են»,- նշեց Կարեն Վարդանյանը:
ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանի կարծիքով, ՏՏ ոլորտի զարգացման առաջին նախապայմանը կրթական համակարգի կատարելագործումն է:
«Ունենք շատ մեծ առաքելություն, դա առաջին հերթին կրթությունն է, ունենք զգալի պահանջ որակյալ մասնագետների և այսօր սա է բիզնեսի զարգացման խոչընդոտներից մեկը»,-նշեց Հովհաննես Ավոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան