«Հայաստանում «արաբական սցենար» չի կարող լինել»
«Ազգը» գրում է, որ քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը անհեթեթ է համարել ներկայումս արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հայաստանյան գործընթացների հետ համեմատելը. «Հայաստանում իշխանության ուզուրպացման մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ նույնիսկ սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությունը չպետք է Հայաստանում հանգեցի ներքին անկայունության. դա կարող է կործանարար լինել»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը` նա ասել է, որ նախագահի ու արտգործնախարարի վարած արտաքին քաղաքականությունն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ: Միհրանյանը նշել է, որ չնայած ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացներում այժմ փակուղային իրավիճակ է, այդուհանդերձ այդ իրավիճակում Հայաստանն ավելի շահեկան իրավիճակում է, քան Ադրբեջանը, որովհետև Հայաստանի դիրքորոշումն ամբողջովին համահունչ է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի, ՌԴ-ի ու այլ երկրների դիրքորոշմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում