Չինաստանում կաթից երեխաներ են թունավորվել. կան մահեր
Չինաստանի Հանսյու նահանգում երեք երեխա է թունավորվել կաթի մեջ պարունակվող նիտրիտից և մահացել, տեղեկացնում է BBC-ն` հղում անելով չինական «Սինհուա» լրատվամիջոցին: Նույն ախտորոշմամբ, այսօր առավոտվա դրությամբ 35 մարդ, հիմնականում մինչև 14 տարեկան երեխաներ, բուժում են անցնում Պինլյան քաղաքի երկու հիվանդանոցներում: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախնական քննության արդյունքներով, բոլոր տուժածները թունավորվել են կաթի մեջ պարունակվող նիտրիտով: Կաթն արտադրող երկու ֆերմաները փակվել են:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Չինաստանում կաթից թունավորման դեպքեր հաճախ են լինում. մասնավորապես նախորդ տարի Չինաստանում կաթի մեջ հայտնաբերվել է թունավոր մելամին նյութը: Ստուգումները ցույց են տվել, որ մի շարք դեպքերում մելամինի պահանջվող քանակությունը 500 անգամ գերազանցել է թույլատրելի չափը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան