ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները նկատելիորեն քիչ են
ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը մեկնարկեց: Վիզուալ գնահատականներով անգամ մասնակիցներն այսօր ակնհայտ ավելի քիչ են, քան էին մարտի 17-ի հանրահավաքում: Դա, թերևս, պայմանավորված է նախորդ հանրահավաքում ու դրան հաջորդած իրադարձություններով:
Այս պահին հանրահավաքն ընթացքի մեջ է: Հնչել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, դերասան Երվանդ Մանարյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթները: Այս պահին ելույթ է ունենում Լևոն Զուրաբյանը: Ակնկալվում է, որ ելույթ կունենա նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նախորդ հանրահավաքում` մարտի 17-ին, ՀԱԿ-ի հանրահավաքից ու Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, որը փորձագետները գնահատել էին իշխանությունների հետ երկխոսության պատրաստակամության դրսևորում, ՀԱԿ-ին թույլ էր տրվել մուտք գործել Ազատության հրապարակ: Սակայն այնտեղ հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չողջունելու փաստը հետագա օրերին դարձել էր հիմնական քննարկվող ներքաղաքական թեման, որն ի վերջո հանգեցրեց երկու ընդդիմադիր ուժերի միջև քարոզչական պատերազմի: