Վարչապետ ՝ «Շինարարության ոլորտում դեռևս լուրջ անելիքներ ունենք»
Այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց ավանդական դարձած ամենամյա «Շինարարություն և Վերանորոգում EXPO 2011» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
Բացման պաշտոնական արարողությունը կատարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք համոզված ենք, որ այս ցուցահանդեսը կնպաստի շինարարության ոլորտի զարգացմանն ու ընդլայնմանը, նոր գաղափարների առաջացմանը , նոր պայմանագրերի կնքմանը: Շինարարության ոլորտում և' որակի բարձրացման , և' ծառայությունների մատուցման, և' տնտեսական ցուցանիշների աճի առումով մենք դեռևս լուրջ անելիքներ ունենք: Ցուցահանդեսն անշուշտ իր լուման կներդնի այս բնագավառում զարգացումներ ապահովելու համար»,-նշեց վարչապետը:
Ցուցահանդեսը, որ կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում: Տեղակայվելով մոտ 1500 քմ տարածքում, մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
Ցուցահանդեսին մասնակցում են խոշոր շինարարական ապրանքանիշերը ոչ միայն Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Պարսկաստանից, այլև մի շարք այլ զարգացած արդյունաբերությամբ երկրներից:
Նշենք նաև, որ այսօր բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 10-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա