ՊԵԿ նախագահն ու վարչապետը վիճե՞լ են
«Իրավունքը» գրում է. «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` կառավարության հերթական նիստի ժամանակ այնպիսի փուլ է մտել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները, որ վարչապետ Սարգսյանը մի կողմ է նետել իր ձեռքի տակ ունեցած թղթերն ու ասել, որ այսպես հնարավոր չէ աշխատել: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանը նույնպես իրեն չի կորցրել ու վարչապետին հակադարձել է, թե ինքը նույնպես չի կարող աշխատել այս տեսակ կառավարության հետ, քանի որ ներկայացված պահանջներն անտեղի են ու չարդարացված:
Նույնիսկ Խաչատրյանը հարցադրում է արել ՀՀ վարչապետին, թե արդյո՞ք ինքը, որպես հարկայինի ղեկավար, կարող է «նեղել» այնպիսի օլիգարխների, որոնց գործի թելերը շատ հեռուն են գնում: Ասում են, վարչապետը վրդովմունքից դուրս է եկել նիստերի դահլիճից` դուռը շրխկացնելով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում