Մեկնարկեց ԻՏՁՄ 11-րդ Համագումարը
Այսօր մեկնարկեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ 11-րդ Համագումարը։
Համագումարի բացման ելույթի ժամանակ ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյան տեղեկացրեց, որ նախորդ համագումարից մինչ օրս Միությունը զգալի ձեռքբերումներ է ունեցել։
«Այս համագումարի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Կներկայացվեն ԻՏՁՄ 2010 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, կընդունվի ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը, կառաջադրվեն և կընտրվեն միության վարչության անդամները»,- տեղեկացրեց Հովհաննես Ավոյանը։
ԻՏՁՄ 11-րդ Համագումարին այսօր ներկա էր նաև ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:
«Արցախում թեև ՏՏ ոլորտը նույնպես հայտարարված է գերակա ճյուղ, սակայն էական արդյունք դեռ չունենք։ Զգալի փոփոխություններ ունեցանք անցյալ տարի, երբ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար կազմակերպեց շրջայց հայկական ՏՏ կազմակերպություններում։ Մեկ ամիս անց հանդիպում կազմակերպվեց Արցախում, որը Արցախի ՏՏ ոլորտի վերածննդի սկիզբը դարձավ»,-նշեց Կարեն Եսայանը։
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը նաև տեղեկացրեց, որ այսօր Արցախում կան լուրջ նախադրյալներ ՏՏ ոլորտի զարգացման համար։ Խոսքն այս դեպքում մասնավորապես հարկային դաշտում ՏՏ ընկերությունների որոշակի արտոնությունների մասին է, եկամտահարկի, շահութահարկի և սոցվճարների ցածր տոկոսները։
Նշենք, որ Համագումարին ներկա են ինչպես Տեղեկատվական և հեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների, այնպես էլ հանրապետության նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ` ընդհանուր մոտ 150 մասնակիցներ և հյուրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան