Հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արամ Կարապետյանը
«Ժամանակ»-ի տեղեկություններով` նախօրեին հանդիպել են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Հանդիպման նպատակն է եղել միասնական քաղաքական նոր միավորում ստեղծելու հնարավորության քննարկումը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նոր ընդդիմադիր միավորման նպատակը Հայ ազգային կոնգրեսի նմանությամբ նոր ընդդիմադիր բեւեռ ձեւավորելն է, որի մեջ, ըստ նախաձեռնողների, կարող են ընդգրկվել ՀՅԴ-ն, «Սարդարապատ» շարժումը, Տիգրան Կարապետյանի ժողովրդական կուսակցությունը եւ այլք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում