Բանտարկված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում միանձնյա առաջատար է
Բանտարկված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում հավասարը չունի: Աշխարհում ներկայումս չկա մի պետություն, որտեղ լինի կալանավորված 57 լրագրող, ինչպես Թուրքիայում:
Այս մասին հայտնում է թուրքական «Doğan» (Դողան) լրատվական գործակալությունը` վկայակոչելով մամուլի ազատության մասին «Մամուլի միջազգային ինստիտուտ»-ի (ՄՄԻ-IPI) հրապարակած զեկույցը:
Տագնապ հարուցող այդ ցուցանիշով Թուրքիան գերազանցում է Իրանին և Չինաստանին, որտեղ ձերբակալված լրագրողների 34-ն են: Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում առկա մամուլի ազատության այդպիսի պատկերն ուղղակիորեն հարված է հասցնում այդ պետության վարկանիշին` ժողովրդավարության և եվրաինտեգրման տեսանկյունից:
Նշենք, որ Թուրքիայում ձերբակալված այդ 57 լրագրողի թվում է նաև Հրանտ Դինքի սպանության մասին երկու գիրք հեղինակած և «ՄՄԻ»-ի կողմից «Համաշխարհային մամուլի ազատության հերոս» տիտղոսին արժանացած Նեդիմ Շեները: