«Գեղեցկությունից մինչ խենթություն». Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 24-ը
Մայրության և գեղեցկության օրվա առթիվ նախօրեին Մոսկվայի «Երևան Պլազա» կենտրոնում բացվել է ռուսաստանաբնակ երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 24-ը և բաց կլինի ամեն օր ժամը 10-ից 22-ը:
Ցուցահանդեսի մամուլի ծառայության հաղորդմամբ, ներկայացված են հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ:
Բացման արարողությանը ներկա են եղել արվեստի և մշակույթի գործիչներ, դիվանագետներ, ռուսական սփյուռքի հայ բիզնես-էլիտայի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները