Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարիները

Հեղինակ` Արմեն Մինասյան

Վաղը` ապրիլի 9-ին, լրանում է ՀՀ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարին: Սա լավ առիթ է անցած շրջանում արածն ու չարածն ամփոփելու, մարտահրավերների ու դրանց լուծումների մասին խոսելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երեք տարիների ձեռքբերումներն ու բացթողումները ֆիքսելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հստակեցնել, որպես ՀՀ երրորդ նախագահի, նրա առջև ծառացած մարտահրավերները` ժամկետային բոլոր կտրվածքներով:

Երկարաժամկետ կտրվածքով դիտարկելու դեպքում բացահայտ է դառնում, որ ՀՀ երրրորդ նախագահը պետք է ծավալուն բարեփոխումներ իրականացներ: Դա հայաստանյան օրինաչափություն չէ և բնորոշ է բոլոր պետություններին. ցանկացած երկրում էլիտաների փոփոխությունն իրականանում է որոշակի տրամաբանությամբ, ըստ որի, բարեփոխիչներին փոխարինում են, այսպես կոչված, ստաբիլիզատորներ` կայունացնող գործիչներ, հնարավորություն տալով համակարգին, հանրությանը` մարսել իրականացված բարեփոխումները, ներդրված ինստիտուտներին` կայանալ ու գործել:

Օրինակները բազմաթիվ են, բայց տպավորիչը Լեհաստանի փորձն է, երբ հետկոմունիստական փուլում Լեխ Վալենսայի բարեփոխիչների թիմին փոխարինեց Ալեքսանդր Կվասնևսկու ձախ ուղղվածության թիմը, որը դադար վերցրեց, իսկ նրան հաջորդած Կաչինսկիները նոր լիցք հաղորդեցին բարեփոխումներին, որի արդյունքում երկիրն անդամակցեց ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը: Ռեժիմների բնույթով պայմանավորված տարբերությունները հաշվի առնելով` կարելի է նկատել, որ նույն տրամաբանությունը գործում է նաև մյուս երկրներում. Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան: Բացառություն չէ նաև Հայաստանը: Եվ այս տեսանկյունից ակնհայտ է, որ ով էլ լիներ ՀՀ երրորդ նախագահը, պետք է հանդես գար ծավալուն բարեփոխումների դիրքերից: Եվ եթե հետահայաց դիտարկենք 2008 թ. նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, ակնհայտ կդառնա, որ ներկայացված էր հենց այդպիսի քաղաքական մոտեցում:

Ո՞րն է բարեփոխումների անհրաժեշտությունը և ինչպիսի՞ն է արտերկրի հաջողված փորձը: Հետսոցիալիստական երկրներում առաջին սերնդի բարեփոխումները ենթադրում էին մեկ բան` ժողովրդավարական համակարգերին ու շուկայական տնտեսությանը բնորոշ ինստիտուտների ներդրում: Տարբեր հաջողություններով այս բարեփոխումներն իրականացվեցին բոլոր երկրներում, և որպես կանոն, ազատական գաղափարներ կրող քաղաքական ուժերի կողմից: Հայաստանը, բնականաբար, բացառություն չէր, և այդ բարեփոխումները տեսանելի էին` հողի, արտադրական հզորությունների ու ենթակառուցվածքների սեփականաշնորհում, մասնավոր սեփականության, ընտրությունների, անկախ դատական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների և բազմաթիվ այլ ինստիտուտների ներդրում:

Երկրորդ փուլում, որը գրեթե բոլոր երկրներում ուղեկցվեց ձախ ուժերի (հիմնականում` նախկին կուսակցական ֆունկցիոներների) իշխանության գալով, բուն բարեփոխումները տեմպը նկատելիորեն դանդաղեց, ընդհուպ մինչև կանգ: Ներդրված կաղապարները, ձևերը (ինստիտուտների մասին է խոսքը) սկսեցին աստիճանաբար լցոնվել բովանդակությամբ: Արդյունավետության ամպլիտուդն, իհարկե, մեծ է. դժվար է հայաստանյան ընտրությունները համեմատել Լեհաստանի կամ Չեխիայի հետ: Բայց փաստը մնում է փաստ. այդ փուլում ընտրությունների ինստիտուտը ներդրվեց և կայացավ: Իսկ խնդիրները ոչ թե բուն ընտրության հետ են կապված, այլ դրանց իրականացման: Նույնը վերաբերում է նաև մյուս բոլոր նոր ինստիտուտներին: Այստեղ մի դիտարկում անենք և անցնենք առաջ: Ստաբիլիզատորները` որպես քաղաքական դաս, պատմական անհրաժեշտություն էին անցումային բոլոր երկրներում, և այն, որ Հայաստանն այս առումով բացառություն չէ, միայն կարելի է դրական համարել` անկախ նրանց կառավարման արդյունքների նկատմամբ հասարակության գնահատականից:

Մինչդեռ այդ գնահատականը, որպես կանոն, բացասական է լինում: Եվ հենց այդ պատճառով է առաջ գալիս նոր բարեփոխումների անհրաժեշտությունը: Բարեփոխումներ, որոնց իմաստը մեկ նախադասությամբ կարելի է բնորոշել հետևյալ կերպ` համակարգի, ինստիտուտների, սոցիալական ծառայությունների, բարիքների հավասարաչափ մատչելիություն հասարակության բոլոր անդամների համար: Քաղաքագիտության և քաղաքական լեքսիկոնի մեջ սա կոչվում է երկրորդ սերնդի բարեփոխումներ: Փողոցում և զանգվածային քաղաքականության մեջ այն, որպես կանոն, անվանվում է` արդարություն:

Եթե վերը նշված գործիքի կիրառմամբ դիտարկենք Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարիները, հասկանալի է, որ երրորդ նախագահը պետք է բարեփոխումների ծավալուն ծրագիր ներկայացներ (եթե հիշենք 2008թ. նախագահական արշավը, նկատելի կդառնա, որ երկու հիմնական հավակնորդները նույն բանն էին առաջարկում. պարզապես մեկը խոսում էր ծրագրի լեզվով, մյուսը` փողոցի հետ): Դրանք լուրջ ձևակերպումներ են ստացել Սերժ Սարգսյանի ինչպես նախընտրական ծրագրում, այնպես էլ պաշտոնավարման ընթացքում ունեցած մի շարք ծրագրային ելույթներում, որոնց շարքում կարևորագույններից մեկն, իհարկե, ՀՀԿ 20-ամյակին ունեցած ելույթն էր:

Բարեփոխումների թիրախներն արձանագրվել են դեռևս 2008-ին և այդ պահից ի վեր հիշատակվել ու շեշտվել բազմիցս. կոռուպցիա, օրենքի գերակայություն, խաղի կանոնների հաստատում (հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում` բիզնեսից մինչև ընտրություններ):

Եվ այսօր` նախագահական ցիկլի ավարտից դեռ շատ առաջ, կարելի է արձանագրել, որ այդ բարեփոխումները ոչ միայն խոստացվել են, այլև` որքան էլ անտեսանելի լինեն, մեծ թափով ընթացքի մեջ են: Բերենք մի քանի օրինակ. վարկային միջոցների հասանելիությունն ապահովելու համար պետությունը գործարկել է մի քանի ծավալուն ծրագրեր («Մատչելի բնակարան երիտասարդներին», այս օրերին` գյուղատնտեսության վարկավորում և այլն), օրենքի գերակայության ու կոռուպցիայի հաղթահարման նպատակով իրականացվել են բազմաթիվ փոփոխություններ (որոշ ոլորտներում` ճանապարհային ոստիկանություն, անձնագրային բաժիններ, կադաստր և այլն, դրանք արդեն իսկ տեսանելի են, այս օրերին ընթացքի մեջ է կենսաթոշակային համակարգի ծավալուն բարեփոխումները, որոնց ազդեցությունը տեսանելի կլինի արդեն հաջորդ տարի), բազմաթիվ ոլորտներում հստակեցվել են խաղի կանոնները (երթևեկություն, առևտուր և այլն) փոփոխություններ ու տեղաշարժեր առկա են հարկային, մաքսային, առողջապահության, կրթության ոլորտներում: Բոլորը չես թվարկի:

Կարևորագույն ձեռքբերումներից է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն ու քաղաքական մշակույթի բարելավումը: Սրանք զուգահեռ գործընթացներ են և այսօր էլ օրակարգում են: Այս առումով առանցքային քայլը, որն, իսկապես, կարելի է համարել մեծ ձեռքբերում, քաղաքական ուժերի միջև խաղի կանոնների հստակեցման գործընթացն է, որը ճամբարներից մեկում` իշխանական կոալիցիայում, կարելի է համարել ավարտված:

Ինչ վերաբերում է կարճաժամկետ կտրվածքին, ապա հիմնական խնդիրներն այս առումով երկուսն էին. 2008-ի ընտրական գործընթացի արդյունքում հասարակության երկփեղկվածության հաղթահարումն ու համաշխարհային ճգնաժամով պայմանավորված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը: Կարելի է տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ տալ, սակայն փաստ է, որ 2008 թվականից ի վեր մեր երկրում քաղաքական առումով, չնայած բախումների ներուժին, լարվածությունն աստիճանաբար թոթափվել է և ստեղծվել են համապարփակ երկխոսության լուրջ նախադրյալներ: Սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված արդյունքները նույնպես շոշափելի են. գլխավոր խնդիրը` տնտեսական աննախադեպ անկման պայմաններում անխուսափելի թվացող սոցիալական աղետը ի չիք է դարձել և իրավիճակը համեմատաբար կայուն է մնացել:

Այսպիսով` Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարիներն ամփոփելու դեպքում, պետք է արձանագրենք, որ նա սկսել և կատարում է իր առաքելությունը, այն առաքելությունը, որ թելադրված է հասարակության ու պետականության զարգացման օրինաչափություններով: Իսկ կոնկրետ արդյունքների մասին կարելի կլինի խոսել միայն նախագահական ողջ ցիկլի ավարտից հետո: Չէ՞ որ գլխավորը դեռ առջևում է. բազմաթիվ խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն և կարևոր է այն, որ դրանք ու դրանց լուծումները հստակ ձևակերպվել են հենց Նախագահի կողմից:

Հ.Գ. Չի կարելի չնկատել, որ որոշ դեպքերում բարեփոխումները ներքին կյանքում երբեմն-երբեմն հետին պլան են մղվել, ինչը բացատրվում է արտաքին քաղաքական օրակարգի հագեցվածությամբ ու երկրի ղեկավարության` այդ ուղղությամբ գերծանրաբեռնված լինելով: Որպես հետևանք, արտաքին քաղաքականության տեսանկյունից արդյունքները շատ ավելի շոշափելի են և դրանց կանդրադառնանք հաջորդիվ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}