Քվեմո-Քարթլիի հայկական գյուղերի դպրոցներն փակման վտանգի առաջ են
Վրաստանի տարածքում գտնվող Հյուսիսային Լոռու հայկական գյուղերը կանգնել են նոր դժվարությունների առջև: Ինչպես տեղեկացնում է Times.am-գործակալությունը, տեղի մոտ 4000-ի հասնող հայ բնակչությունը, որի մեծամասնությունը ՀՀ սահմանագծման արդյունքում Վրաստանի Քվեմո-Քարթլիի (Մառնեուլի) շրջաններում հայտնված ՀՀ քաղաքացիներ են, այս օրերին պայքարում են իրենց հայրենի գյուղերում կրթություն ստանալու իրավունքի համար:
Վրաստանի Կրթության նախարարությունը գյուղացիների երեխաների տարրական և միջնակարգ կրթությունն ապահովելու համար պահանջում է նրանցից 514 լարի (մոտ 120 հազար դրամ) տարեկան վարձ: Ընդ որում, նախարարության աշխատակիցները պահանջում են, որպեսզի այդ գումարը վճարվի առաջիկա 10 օրվա ընթացքում: Հակառակ պարագայում, աշակերտներին կհեռացնեն դպրոցներից: Բացի այդ, նախարարությունը յուրաքանչյուր աշակերտից գանձում է 120 լարի` պնդելով, որ այդ գումարն անհրաժեշտ է դասագրքերի համար:
Հյուսիսային Լոռու հայկական գյուղերի բնակիչները ներկայումս հնարավորություն չունեն վճարել պահանջվող գումարը: Խնդիրն ավելի է բարդանում նաև այն պատճառով, որ երկու պետությունների սահմանում հայտնված այդ մարդիկ բավական դժվարություններ ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի այլ մարզերի հետ շփման մեջ:
«Մեր գյուղի դպրոցի 35 աշակերտների ծնողներից երևի մի 4-5 հոգի կարող է գումարը վճարել: Մնացածը ստիպված պետք է գնան Ալավերդի կամ մի ուրիշ գյուղ: Իսկ էդ 4-5 աշակերտի համար էլ ո՞վ դպրոց կպահի: Պարզ է, որ դպրոցը պետք է փակեն»,-մտահոգություն է հայտնել բնակիչներից մեկը, ով համոզմունք է հայտնել, որ նման մեթոդներով Վրաստանը փորձում է հայաթափ անել Քվեմո-Քարտլիի հայկական գյուղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին