Ընդդիմադիր դաշտում առանձին ուժեր հաճախ շատ ավելի ծայրահեղական ու մերժողական են միմյանց հանդեպ, քան նույնիսկ իշխանությունների
«Հայոց աշխարհը» հանդես է եկել վերլուծությամբ` նվիրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարվան:
«Ի վերջո, ոչ ոք չի կարող ժխտել, որ նախագահի պաշտոնն ստանձնելով` Սերժ Սարգսյանն առաջինը հայտարարեց քաղաքական ուժերի երկխոսության պատրաստակամության մասին եւ ոչ միայն հայտարարեց։ Կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցության ձեւաչափով տեղի ունեցած հանդիպումները հենց նման՝ ներքաղաքական, ներհասարակական ընդարձակ ներգրավմամբ երկխոսություն ծավալելու կոնկրետ քայլեր էին։
Նույն համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Հանրային խորհրդի ձեւավորումը։ Ի վերջո, հասարակական տրամադրությունների լարվածության, բեւեռացման պատճառներից մեկն էլ պայմանավորված է լսելի լինել-չլինելու հետ։ Եվ, որոշակի առումով, նաեւ նման խնդիր ունի Հանրային խորհուրդը, որ հասարակության տրամադրությունների պրոյեկտման որոշակի հնարավորություն է ընձեռում։
Նման քայլերին, ի դեպ, շարունակաբար մերժողական վերաբերմունք դրսեւորեց քաղաքական դաշտի ընդդիմադիր սեկտորի ուժերից մեկը, ի դեմս ՀԱԿ-ի եւ կոնկրետ՝ Տեր-Պետրոսյանի, որը ի՛նքն է այսօր խոսում երկխոսության մասին, ճիշտ է, նրա ասածը «նախապայմանային երկխոսության» տարբերակն է։ Ինչեւէ։
Տվյալ պարագայում էականն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարումն սկսեց հետընտրական զարգացումների եւ «մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքով պետության ներքաղաքական կյանքի ու, ընդհանրապես, հասարակական բավական ծանր միջավայրի պայմաններում։ Եվ բնական է, որ այդ միջավայրի հաղթահարումն ու թոթափումը պետք է լիներ եւ եղավ նախագահի գործունեության ուղղություններից մեկը։
Հաջողվե՞լ է այս երեք տարիներին առաջընթաց արձանագրել այս հարցում։ Կարծում ենք՝ այո, հաջողվել է։ Եվ դրա վկայությունն են թե՛ վերջին շրջանի մեր ներքաղաքական անցուդարձում իշխանության եւ այդ իշխանության գոյության դեմ հանդես եկող ուժերի թեկուզ «հեռակա» հարաբերություններում ակնհայտորեն տեսանելի փոփոխությունները։ Ըստ որում, ուշագրավ փաստ է եւ այն, որ հենց ընդդիմադիր դաշտում առանձին ուժեր հաճախ շատ ավելի ծայրահեղական ու մերժողական են միմյանց հանդեպ, քան նույնիսկ իշխանությունների»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում