Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների զգալի մասն ամերիկյան է
2010 թվականին Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունների թիվը հասել է 72-ի, ինչը կազմում է ընդհանուր քանակի 37%-ը:
Այս մասին են վկայում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կատարած հետազոտության արդյունքները:
Հետազոտության մեջ ասվում է, որ համեմատած 2008թվականի հետ՝ ռուսաստանյան կամ ԱՊՀ երկրների մասնակցությամբ ընկերությունների թիվն աճել է 50%-ով՝ շնորհիվ վերջին ժամանակաշրջանում հեռահաղորդակցության և աուտսորսինգի ոլորտներում ընկերությունների ձեռքբերման գործարքների:
Վերջին 3-4 տարիների ընթացքում ավելացել է նաև ամերիկյան և եվրոպական մասնակցությամբ ստեղծված ընկերությունների թիվը: Այստեղ մեծամասնություն են կազմում ամերիկյան ընկերությունները (62%):
2004թ., 2005թ. և 2010թ. հայկական ՏՏ ոլորտի միկրոսխեմաների նախագծման սեգմենտում տեղի ունեցավ խոշոր գործարք երկու ընկերությունների միջև:
Synopsys Inc. ընկերությունը, որը հանդիսանում է կիսահաղորդիչների նախագծման և արտադրության համար լուծումների մշակման ոլորտի առաջատարը, ձեռք բերեց LEDA Design, Monterey Arset, HPL Technologies և Virage Lo Monterey Arset, HPL Technologies և Virage Logic ընկերությունները:
Վերջին մի քանի տարիների ընթացքում գրանցվել են այլ դեպքեր, երբ ձեռք են բերվել գործող հայկական ընկերություններ, այդ թվում երեք պետական ձեռնարկություններ («Մարս» էլեկտրոնային գործարանը, Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը), որոնք ՀՀ կառավարության կողմից վաճառվել են ռուսական ներդրողներին: Brience ամերիկյան ընկերության հայկական մասնաճյուղը վաճառվել է Lycos Europe գերմանական ընկերությանը: Հայտնի է նաև Հայաստանում գիտահետազոտական կենտրոն ունեցող Ponte Solutions ամերիկյան ընկերության ձեռքբերումը Mentor Graphics ԱՄՆ կորպորացիայի կողմից:
Լայնորեն տարածված է նաև Հայաստանից դուրս գտնվող պատվիրատուների մոտ տեղական մասնագետների գործուղումները` ծրագրերի ներդրման և սպասարկման ծառայություններ տրամադրելու նպատակով: