Լրագրողներն ազատ են արձակվել
Լիբիական ապստամբները գերությունից ազատել են ռուսական "Комсомольская правда" թերթի երկու լրագրողի, որոնց գերևարել էին նախօրեին: Սակայն, ինչպես տեղեկացնում է Utro.ru-ն, ազատումից և խմբագրության հետ կապնվելուց հետո լրագրողներից դարձյալ որևէ տեղեկություն չի ստացվել:
Բացի այս, НТВ հեռուստաընկերության երեք լրագրողներ, որոնք ուրբաթ օրն էին ապստամբների ձեռքն ընկել, նրանք նույնպես ազատության մեջ են` երկարատև հարցաքննությունից հետո ապստամբները լրագրողներին ազատ են արձակել:
Նշենք, որ ապրիլի 8-ին Ռուսաստանը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ի քարտուղարություն, որպեսզի հնարավորինս արագ կարգավորվի Լիբիայում ռուս լրագրողների գերևարման խնդիրը: