Լրանում է ՀՀ նախագահի եռամյա պաշտոնավարությունը. այսպիսի քայլեր իրեն կարող է թույլ տալ միայն հզոր քաղաքական ուժի առաջնորդը
Լրանում է ՀՀ երրորդ նախագահի պաշտոնավարման 3-րդ տարին: Այս կապակցությամբ «Голос Армении»-ին գրում է, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնը ստանձնել է տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններում, սակայն կարողացել է երկիրը ճգնաժամի միջով անցկացնել առանց արտահերթ կատակլիզմների: Չնայած ճգնաժամին` աղետի գոտու 1500 ընտանիքներից ավելին ապահովվել է բնակարաններով, 2008թ-ի համեմատ 2010-ին միջին թոշակներն աճել են 35%-ով: Արձանագրվել է նաև աշխատավարձերի և նպաստների որոշակի աճ: 2011թ-ին գազի գները ոչ միայն չեն աճի, այլև սոցիալապես անապահով ընտանիքների համար կնվազեն 30%-ով: Մարտի 1-յան դեպքերից հետո երկրի առջև կանգնած էր նաև ժողովրդավարության խնդիրների լուծման հարցը, երեք տարի անց նույնիսկ ծայրահեղ ընդդիմությունը չի կարող չհամաձայնել, որ այստեղ նույնպես դժվար, բայց առաջընթաց կա: Իշխանությունների պատրաստակամությունը կառուցողական համագործակցության, ինչպես նաև ՀՀ նախագահի պատրաստակամությունը քաղաքական խորհրդակցությունների քաղաքական բոլոր ուժերի հետ ակնհայտ են:
«Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած օգտակար և բարի խորհուրդ: Նրանց, ովքեր օգտակար խորհուրդներ են տալիս, մենք նույնպես պարտավոր ենք ներգրավել մեր աշխատանքում»,-ՀՀԿ վերջին համագումարին հայտարարել է նախագահ Սարգսյանը: Բացի այդ` նախագահը հստակ զգուշացրեց չինովնիկներին, որ վերջիններս պետք է հրաժարվեն իրենց հին արատավոր սովորություններից: Թիրախային պաշտոններին պրոֆեսիոնալների նշանակումը, որոնք չեն մտնում իշխող կոալիցիոն կուսակցությունների կազմ, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, Քրեական հետախուզության վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի ձերբակալությունը, կոնկրետ և ոչ ֆիկտիվ քայլեր կոռուպցիայի վերացման ուղղությամբ, ինչպիսին էր Թոշակների վճարման ծառայության լուծարումը… փորձագետները նշում են, որ նման քայլեր իրեն կարող» էր թույլ տալ միայն ուժեղ և իր ուժերի մեջ վստահ քաղաքական ուժի առաջնորդը:
Մեկ այլ` «Новое Время» թերթն, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես գրել է. «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ արտաքին քաղաքականության լեկսիկոնում ավելացան այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ֆուտբոլային քաղաքականությունը», «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում», «համահայկական շրջագայություն»: Նախագահի նախաձեռնությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում զրկեց Թուրքիային Հայաստանի չհարմարվող դիրքորոշման մասին սպեկուլյացիաներ անելու հնարավորությունից և հստակ ցույց տվեց աշխարհին, թե ով ով է: ՀՀ Նախագահը հետ չկանգնեց նաև ԼՂ հարցի կարգավորման խնդրում իր սկզբունքային դիրքերից: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և նրա ժողովրդի անվտանգությունը չեն կարող սակարկման առարկա դառնալ»,- բոլոր միջազգային ամբիոններից հայտարարում է ՀՀ նախագահը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում