Թուրքիան ծանր քննադատության է ենթարկվել ԱՄՆ մարդու իրավունքների զեկույցում
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է 2010 թվականի մարդու իրավունքների զեկույցը, որում տեղ են գտել Թուրքիային ուղղված բազմաթիվ քննադատություններ: Զեկույցում մեկ առ մեկ զետեղված են քննադատության ենթական խախտումների օրինակները: Թուրքական «Hurriyet» պարբերականի իրազեկմամբ` նշված քննադատությունները գլխավորապես վերաբերել են հետևյալներին
• Բանտային պայմանները բարելավված չեն:
• Կառավարության որոշ անդամների հրապարակային հայտարարություններն ազդում են դատաիրավական գործընթացի անկախության վրա:
• Կառավարությունը, հղում տալով սահմանադրության և այլ օրենսդրական ակտերին, սահմանափակում է մարդկանց արտահայտվելու ազատությունը:
• Հետընթաց է ապրել մամուլի ազատությունը: «Էրգենեքոն»-ի դատավարությանը հետևող լրագրողների դեմ ներկայավել է ավելի քան 5000 դատական հայց: Էրդողանի` լրագրողների ուղղված որոշ քննադատություններ դիտվում են որպես լրատվության գրաքննություն մտցնելու նախաձեռնություն: Հայկական կամ քրդական հարցերով գրավոր կամ բանավոր տեսակետ հնչեցնողների թիվը եթե նախորդ տարիների համեմատ նվազի էլ, ապա դա պայմանավորված է հետաքննություն սկսելու հնարավոր ռիսկայնության հետ:
• Կանանց նկատմամբ գործադրվող բռնությունները շարունակում են մնալ որպես մեծ խնդիր: