«Հայաստանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով սպանություններ չեն իրագործել». ԱՄՆ Պետքարտուղարությունն է արձանագրել
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2010 թվականին աշխարհի 190 երկրներում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող զեկույցը: Հայաստանին առնչվող հատվածում նշվում է, որ իշխանությունները քաղաքական դրդապատճառներով սպանություններ չեն իրագործել: Անդրադարձ կա ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի դեպքին ու դրա քննության արդյունքում ձերբակալված ոստիկաններին:
Զեկույցում խոսվում է նաև 2010 թ-ին արձանագրված կոռուպցիայի դեպքերի ու դրանց կանխմանը ուղղված իշխանությունների ձեռնարկված քայլերի մասին, ինչպես նաև ընտրական գործընթացներում ու լրատվամիջոցներում 2010-ին արձանագրված թերությունների մասին:
Զեկույցի մի հատվածը նվիրված է բանակում տեղի ունեցած սպանություններին ու դժբախտ պատահարներին: Ըստ այդմ, արձանագրվում է, որ 2009 թ-ի համեմատությամբ, 2010 -ին դրանք նվազել են: Հեղինակների մոտ մտահոգություն է առաջացնում նաև ԼՂ սահմանային հատվածում ականների առկայությունը, որոնք մարդկանց կյանքի համար վտանգ են սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան