Ասիական զարգացման բանկը հնարավոր է ներդրում ունենա հյուսիս-հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, նախագահը բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Ընդգծելով, որ Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը` Սերժ Սարգսյանն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» և հանրապետության տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հյուսիս-հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում ԱԶԲ-ի հնարավոր օժանդակության, գյուղատնտեսական ապրանքների արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև բանկի կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցության հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա