Խորեն Գևորը որակազրկվեց և մի քանի հարված հասցրեց մրցավարին
Ապրիլի 9-ին գերմանական Մագդեբուրգում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մարտում հանդիպեցին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը և նույն երկրի դրոշի տակ հանդես եկող հայ մարզիկ Խորեն Գևորը: Շտիգլիցն ավելի վտանգավոր էր գործում, և արդեն երրորդ ռաունդում Խորեն Գևորի ձախ աչքի տակ պատռվածք առաջացավ: Բայց հայ բռնցքամարտիկը չհանձնվեց և, դրսևորելով ամրություն ու բնավորություն, շարունակեց պայքարը:
Ռինգում կրքերը բորբոքվեցին այն բանից հետո, երբ մրցավարը Խորեն Գևորից միավոր հանեց կանոնների խախտման համար: 10-րդ ռաունդում մրցակիցները հայտնվեցին հատակին, որի արդյունքում Շտիգլիցի աջ աչքի տակ նույնպես պատռտվածք առաջացավ: Մրցավարը որոշեց դադարեցնել մարտը և որակազրկել Գևորին: Հայ բռնցքամարտիկը, դժգոհելով մրցավարի որոշումից, մի քանի հարված հասցրեց նրան, իսկ այնուհետև ռինգից հեռացվեց անվտանգության աշխատակիցների օգնությամբ:
Այսպիսով` Շտիգլիցը պաշտպանեց միջինքաշային կարգում WBO-ի վարկածով չեմպիոնի կոչումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին