Հաշմանդամ հայ մարզիկները հայրենիք վերադարձան 8 մեդալով
Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում ավարտվեց Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող (ՀՇՀԽՈՒ) մարզիկների ՌԴ 2011 թ. լողի բաց առաջնությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երեք երիտասարդ մարզիկները գերազանց հանդես եկան: Այս մասին հայտնում է ՀՍՀԱՖ-ի մամուլի ծառայությունը:
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ Արտակ Դավթյանը (13 տարեկան) մասնակցեց 50 մ ազատ ոճի, 50 մ թիկնալողի, 50 մ բրաս ոճի մրցումներին և վաստակեց երկու արծաթե մեդալ:
Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը մրցեցին չորս լողատարածությունում` 50 մ, 100 մ, 400 մ ազատ ոճ, 100 մ բրաս: Ավագ Տոնոյանը (15 տարեկան) լրացրեց ՌԴ սպորտային առաջին կարգի նորմատիվ: Թեժ պայքարում Մարգարիտա Հովակիմյանը (15 տարեկան) վաստակեց վեց մեդալ` մեկ ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե, ինչպես նաև լրացրեց ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ: Այս մրցաշարում մեր լողորդուհու գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել և մասնակցել 2011 թ. հուլիսին Բեռլինում կայանալիք Եվրոպայի Պարալիմպիկ լողի առաջնությանը:
Հիշեցնենք, որ այս առաջնությունը ընդգրկված է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում էին նաև ՌԴ և Ղազախստանի ավելի քան 300 մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են