Ասիական Զարգացման Բանկի փոխնախագահը Երևանում է
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է ԱԶԲ-ի` գյուղական ճանապարհների բարելավման ծրագրով իրականացված աշխատանքները և ներկայիս ընթացքը, որոնք Սյաոյու Ճաոյի կողմից գնահատվել են բավարար:
Անդրադառնալով «Հյուսիս հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, կողմերը նշել են, որ կանեն հնարավորը ծրագիրը լայն թափով առաջ տանելու համար:
Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանի տեղեկացմամբ, երկուստեք քննարկել են նաև ճանապարահների կառավաման խնդիրները, մայրուղիների վերանորոգման ծրագիրը, «Զվարթնոց» օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցման, ինչպես նաև դեպի օդանավակայան անհրաժեշտ ենթակառուցվածքների` նոր երկաթուղու և ճանապարհի կառուցման հարցերը:
Բացի այդ անդրադարձ է եղել տարածաշրջանային նշանակություն ունեցող ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերի նախագծերին, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման նախագծին: ԱԶԲ-ի նախագահի տեղակալ Ս.Ճաոյին հայտնել է, որ բանկը ողջունում է ցանկացած առաջարկ և պատրաստ է մասնավորապես աջակցել «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա