Հայ շախմատիստները` Դուբայի մրցաշարում
Դուբայում ընթացող շախմատային խոշոր միջազգային մրցաշարում հայ շախմատիստները շարունակում են իրենց գերազանց ելույթները: Ինչպես արդեն նշել ենք, առաջին տուրում Հայաստանի 11 ներկայացուցիչներից 10-ը հաղթանակներ էին տոնել, և միայն Աշոտ Անաստասյանն էր ոչ-ոքի արձանագրել: Երկրորդ տուրում նույնպես մեր շախմատիստները փայլեցին` չկրելով ոչ մի պարտություն: Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Կարեն Հ. Գրիգորյանը տոնեցին անընդմեջ երկրորդ հաղթանակը և հարյուր տոկոսանոց արդյունքով այժմ առաջատարների շարքում են: Հաղթանակ տոնեց նաև Աշոտ Անաստասյանը` իր միավորների քանակը հասցնելով 1,5-ի և հավասարվելով երկրորդ տուրում խաղաղ դաշն կնքած մեր մյուս 5 շախմատիստներին:
2-րդ տուր
Հակոբյան-Շիամ 1/2
Զ. Անդրիասյան-Աշվին 1:0
Ամին-Հ. Հայրապետյան 1/2
Ուդեշի-Դ. Հարությունյան 1/2
Տեր-Սահակյան-Ալհուվար 1:0
Վիշնու-Արտ. Մինասյան 0:1
Քոթանջյան-Գրաբինսկի 1/2
Նեմցովա-Դ. Գ. Պետրոսյան 0:1
Գ. Հարությունյան-Միրզոևա 1/2
Հիլվանի-Կ. Հ. Գրիգորյան 0:1
Անաստասյան-Մոնա 1:0
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին