«Ինձ էլ ասում են գազի Կարեն, ի՞նչ կա». Կարեն Կարապետյանն անկեղծացել է
Այսօր քաղաքապետարանում, երբ քաղաքապետ Կարեն Կարապետյանն ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը, լրագրողներից մեկը նախ ասաց, որ ինքն ապրում է Շենգավիթ համայնքում, նկատեց, որ իրենց համայնքապետը Սարգիս Հովհաննիսյանն է, «որին բնակիչներն անվանում են «Կադիլակ Սերոժ»» այնուհետև հետաքրքրվեց` «ի՞նչ է արվում այն թաղապետերի հետ, որոնց անուններն անգամ, վիրավորական են բնակիչների համար»:
«Ինձ էլ ասում են գազի Կարեն, ի՞նչ կա որ, թող ասեն», -ի պատասխան հայտարարեց Երևանի քաղաքապետը ու հավելեց. «Դուք բողոքեք, որ գործ չանի: Ուզում եմ ասել, որ կարևորը աշխատանքն է ու այդ աշխատանքի արդյունքը»:
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ քաղաքի վարչական շրջանների բոլոր ղեկավարներն այսուհետև կունենան էլեկտրոնային հասցեներ, ընդգրկված կլինեն սոցիալական ցանցերում ու մշտական կապի մեջ կլինեն բնակիչների հետ:
Հարակից նորություն` Երևանում կկառուցվի «Noyland», «Disneyland». Իսկ մինչ այդ քաղաքապետն ամփոփում է 100 օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան