Բելառուսի մետրոյում իրագործած պայթյունի հեղինակը հետախուզման մեջ է
Բելառուսի Ազգային անվտանգության ծառայությունն իրականացված նախաքննության արդյունքում արդեն պարզել է Մինսկի մետրոյում նախօրեին տեղի ունեցած ուժգին պայթյունի հեղինակին, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում, երբ ժողովուրդը լի է եղել, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ էր մահացել, իսկ 149 մարդ էլ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:
«Մետրոյի պայթյունն իրականացրած անձնավորությունը հետախուզման մեջ է», -հաղորդել է Բելառուսի Ազգային անվտանգության ծառայությունը:
Երկրի Գլխավոր դատախազությունը պայթյունը որակել էր որպես ահաբեկչություն: Իսկ նախագահ Լուկաշենկոն էլ արտահերթ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե պայթյունը կարող էին կազմակերպել և ներսից, և արտասահմանից և հանձնարարել էր խստորեն անվտանգության միջոցառումներ իրականացնել: